Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հայոց բանակի 24-րդ տարեդարձի միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում

Հայոց բանակի 24-րդ տարեդարձի միջոցառումներ՝ մայրաքաղաքի վարչական շրջաններում
29.01.2016 | 15:16

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղի են ունեցել մի շարք հանդիսություններ: Ընդ որում, դրանք մեկնարկել էին բուն տոնի նախօրյակին: Ըստ այդմ, կազմակերպվել են նաև թեմատիկ հանդիպումներ, հիշատակի ու խոնարհումի միջոցառումներ, այցելություններ երևանյան զորամասեր, համերգներ, որոնք ավելի շատ հագեցած են եղել հայրենասիրական երգերով: Մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը բանակի օրվան նվիրված միջոցառումն անցկացրել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի զորամասում: Կազմակերպվել են նաև այցելություններ զոհված ազատամարտիկների ընտանիքներ:

Հունվարքսանության Երևանում ամբողջապես թևածել է բանակին նվիրված տոնական մթնոլորտը:

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ